Ուրբաթ, օգոստոսի 14
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
14 օգոստոսի 2026 • 10:27

Վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է

ՀՀ քաղաքացիությունն այս դեպքում գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար․ՀՀ ՆԳնախարարի տեղակալ

Վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է։

Արմեն Ղազարյանն  ասել է, որ առաջին նպատակը ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելն է։

«Եթե ուշադրություն դարձնեք այն տարիներին, երբ սփյուռքի մեր համայնքներում կային խնդիրներ, օրինակ, որոշակի երկրների հետ, որտեղ մեր հայրենակիցներն այդ երկրի քաղաքացիներ էին և չէին կարողանում ճամփորդել, ունեին ճամփորդական բարդություններ։ Ներկայում ևս կա նման իրողություն, ակնհայտ է, Ռուսաստանի հայ համայնքի հետ կապված։ Եվ մենք նկատում ենք Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների կտրուկ աճ։ Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիություն ստանալու դիմումներին, դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, դա Հայաստանի գոյության պատմության ամբողջ ընթացքի պատմական մաքսիմումն է։

Նրա խոսքով՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիությունն այս դեպքում գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։

Նա մատնանշել է քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ևս մեկ խնդիր, որը հասցեագրման կարիք ունի։

«Այն անձը, ով դադարեցնում է Հայաստանի քաղաքացիությունը, հնարավորություն ունի 10 րոպե հետո դիմել այդ քաղաքացիությունը վերականգնելու համար։ Արդյոք սա տրամաբանակա՞ն է և նորմա՞լ է։ Կրկին՝ իմ համեստ մասնագիտական կարծքով, ոչ, նորմալ չէ և տրամաբանական չէ։ Եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իր կամքով ասում է, որ ես այլևս չեմ ցանկանում լինել ՀՀ քաղաքացի, դա նշանակում է, որ քաղաքացին դադարեցնում է այն սոցիալական պայմանագիրը, որն ունի պետության հետ, ասում է՝ ես չեմ ուզում այլևս այդ պայմանագրի մաս լինել։ 

Բայց շենքի շուրջ մեկ պտույտից հետո քաղաքացին կարող է ասել, չէ, հիմա ես արդեն ցանկանում եմ լինել ՀՀ քաղաքացի։ Ակնհայտ է, որ այստեղ կան այլ դրդապատճառներ, մասնավորապես, անչափահասների քաղաքացիության դադարեցման մասով»,- ասել էՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև