ՀՀ Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 11–ի նիստում ընդունել է որոշում, որով (6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի ցորեն ապրանքատեսակի նկատմամբ: Որոշումն ուղղված է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։

Նշված ապրանքատեսակի մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Ըստ որոշման՝ սահմանվող արգելքը չի տարածվելու ՀՀ ներմուծված և «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ՀՀ-ից արտահանվող ապրանքների վրա։

Մեկ այլ որոշմամբ էլ ժամանակավոր՝ 6 ամիս արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ:

Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացմամբ՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, այդ թվում՝ ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ։