Քաղաքականություն
11 օգոստոսի 2026 • 07:44
Վիլեն Գաբրիելյանը խոստանում է փոխել ԱԺ հանձնաժողովի աշխատելաոճը․ ընդդիմությանը զուտ խնդիրներ մատնանշել չի հաջողվելու
Անդրադառնալով հանձնաժողովի հետագա գործունեությանը՝ թեկնածուն ընդգծեց, որ որդեգրելու է բոլորովին այլ աշխատելաոճ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վիլեն Գաբրիելյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով՝ ամփոփելով թեկնածության քննարկման արդյունքները։
Շնորհակալություն հայտնելով բովանդակային հարցադրումների համար՝ Գաբրիելյանն արձագանքեց խորքային քննարկումների ակնկալիքներին․ «Ժանրը դա չի նախատեսում նաև տեխնիկական առումով։ Խորքային քննարկումներ ես ինքս էլ եմ ակնկալում, և այդ քննարկումներին մենք իրար հետ, վստահեցնում եմ, կհասնենք աշխատանքի ընթացքում»։
Անդրադառնալով հանձնաժողովի հետագա գործունեությանը՝ թեկնածուն ընդգծեց, որ որդեգրելու է բոլորովին այլ աշխատելաոճ։ Նրա խոսքով՝ թույլ չի տրվելու, որ ընդդիմադիր պատգամավորները սահմանափակվեն ԱԺ ամբիոնից լոկ խնդիրներ մատնանշելով։
«Առաքելությունը դրանով չի ավարտվում։ Խնդիրների ճիշտ մատնանշման պարագայում հետևողականորեն աշխատելու ենք դրանց լուծման ուղղությամբ։ Այդ թվում՝ դուք պարտավոր եք լինելու, եթե մենք չտիրապետենք լուծմանը, բերել այդ լուծումները։ Դրանով դուք օգնում եք ՀՀ քաղաքացիներին, ինչը ձեզ բերելու է քաղաքական դիվիդենտներ և բարձրացնելու է ձեր վարկանիշը»,- հայտարարեց Գաբրիելյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
ԵԽԽՎ-ն հաստատել է Հայաստանի 2026թ․ ընտրությունների վերջնական զեկույցը․ արձանագրվել են ռուսական աննախադեպ միջամտություն և ներքին բևեռացում
ԵԽԽՎ-ն նաև արձանագրել է, որ քարոզարշավների ֆինանսավորման վերահսկողության համակարգը դեռևս մնում է անբավարար։
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Նորընտիր իշխանությունները ժողովրդի կողմից ստացել են հստակ մանդատ, որը պետք է այժմ պատվով իրագործեն. Հայկ Կոնջորյան
«Քիչ առաջ հրապարակվեց ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»:
Քաղաքականություն28 սեպտեմբերի 2026
Մենք որևէ լարվածություն չունենք Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում. բոլոր հարցերը քննարկվում են խաղաղ ճանապարհով. Կոբախիձե
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական մթնոլորտում։