Վրաերթ, հետիոտնի վիճակը ծանր է
Հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկված տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Մայիսի 22-ին, խոշոր վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքում «Audi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա տղամարդու, ով փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքից հետո վարորդը փախուստի չի դիմել։ Նա անմիջապես ահազանգել է շտապօգնություն և օգնել է տուժածին տեղափոխել հիվանդանոց։
Հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկված տղամարդու առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքի առթիվ իրավապահների կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: