Վրաստանի նպատակն է հասնել իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համընդհանուր ճանաչմանը․ Իրակլի Կոբախիձե
Եվրախորհրդարանը չի հրավիրել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին հունիսի 24-ին կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։

Վրաստանի ընտրված կառավարությունը չճանաչելով՝ Եվրախորհրդարանը չի ճանաչում նրա ինքնիշխանությունը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն ։
Եվրախորհրդարանը չի հրավիրել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին հունիսի 24-ին կայանալիք ընդլայնման հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին։ Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Եվրախորհրդարանը չի ճանաչում Վրաստանի խորհրդարանի կամ այդ խորհրդարանի կողմից ընտրված վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի լեգիտիմությունը։
«Եվրոպական խորհրդարանը չի ճանաչում Վրաստանի ինքնիշխանությունը կամ նրա ամբողջ տարածքը։ Դա նրանց գործն է։ Մենք վարում ենք չճանաչմանը դեմ քաղաքականություն։ Երբ դուք չեք ճանաչում ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը, դա հարձակում է երկրի ինքնիշխանության վրա։ Մենք կհակադրվենք այս քաղաքականությանը. մեր նպատակն է հասնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համընդհանուր ճանաչմանը», - ասել է վարչապետը։
Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը մեծամասնությամբ հաստատեց Վրաստանի վերաբերյալ քննադատական բանաձև։ Այն մտահոգություն հայտնեց «երկրում ժողովրդավարական նահանջի» վերաբերյալ և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել վրացական կառավարության պաշտոնյաների նկատմամբ: Վրաստանի կառավարությունը նշեց, որ նման բանաձևերը «իրենց վրա որևէ ազդեցություն չունեն»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։