Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը. ՀՀ նախագահը՝ նորընտիր ԱԺ նախագահին
Իր ուղերձում նախագահն ընդգծել է Ազգային ժողովի առանցքային դերը պետականաշինության գործում՝ այն անվանելով պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից մեկը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ այդ պատասխանատու առաքելության մեջ։
Իր ուղերձում նախագահն ընդգծել է Ազգային ժողովի առանցքային դերը պետականաշինության գործում՝ այն անվանելով պետականության հիմնարար սահմանադրական ինստիտուտներից մեկը։
Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ ԱԺ նախագահի պաշտոնը ենթադրում է առանձնահատուկ առաքելություն՝ ուղղված.
-
Օրենսդիր իշխանության արդյունավետության բարձրացմանը,
-
Խորհրդարանական բնականոն գործունեության ապահովմանը և արդյունավետ օրենսդրական աշխատանքի կազմակերպմանը,
-
Կառուցողական քաղաքական երկխոսության խթանմանն ու հանրային վստահության ամրապնդմանը,
-
Պետական իշխանության ճյուղերի միջև սահմանադրական հավասարակշռության ամրապնդմանը։
Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ Ռուբեն Ռուբինյանի պաշտոնավարումը կնպաստի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը, խորհրդարանական մշակույթի հետագա ամրապնդմանը և այնպիսի որոշումների կայացմանը, որոնք կծառայեն ՀՀ պետական շահին, ժողովրդավարության զարգացմանն ու քաղաքացիների բարօրությանը։
«Մաղթում եմ Ձեզ արգասաբեր գործունեություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, նրա սահմանադրական ինստիտուտների ամրապնդման, մեր պետության առաջընթացի և ժողովրդի բարեկեցիկ ու անվտանգ ապագայի»,— ասված է նախագահի ուղերձում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։