Զելենսկին՝ Հայաստանի ընտրությունների մասին. «Դա մեծ հաջողություն էր Հայաստանի անկախության և ժողովրդի ընտրության համար»
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանում անցկացված ընտրությունները «մեծ հաջողություն են անկախության և ժողովրդի ընտրության համար»՝ դրանք ներկայացնելով որպես Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցության թուլացման օրինակ։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի ազդեցության թուլացմանն ու տարածաշրջանային զարգացումներին՝ առանձնահատուկ ընդգծելով Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների նշանակությունը։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը աստիճանաբար կորցնում է իր քաղաքական ազդեցությունը մի շարք երկրներում և որպես օրինակ մատնանշել է Ադրբեջանն ու Հայաստանը։
«Տեսե՜ք Ադրբեջանը՝ այն անկախ է։ Տեսե՜ք Հայաստանը։ Երեկ տեղի ունեցած ընտրությունները մեծ հաջողություն էին Հայաստանի անկախության և ժողովրդի ընտրության համար։ Դա մեծ հաջողություն է»,– ասել է Ուկրաինայի նախագահը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը Մոլդովայում և չի ցանկանում կորցնել Ուկրաինան, քանի որ վերջինս, ըստ նրա, քաղաքական առումով ամենակարևոր և ամենազգայուն ուղղություններից մեկն է Մոսկվայի համար։
Զելենսկին ընդգծել է, որ ռուսական հասարակության շրջանում իրավիճակի իրական ընկալման խորացման դեպքում հնարավոր են զգալի քաղաքական փոփոխություններ, միաժամանակ շեշտելով ուկրաինական զինված ուժերի կարևոր դերը երկրի դիմադրության գործում։
«Դա կախված է մեր զինվորներից։ Նրանք շատ ուժեղ են։ Մենք ամեն օր կաջակցենք նրանց»,– նշել է Ուկրաինայի նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։