Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին
Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։

ՀՀ Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Սիսավան գյուղի հին դպրոցի տեղում կառուցվում է նոր, ոչ տիպային միջնակարգ դպրոց, որտեղ սովորելու հնարավորություն կունենա շուրջ 440 աշակերտ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է կատարել շինհրապարակ՝ տեղում հետևելու աշխատանքների ընթացքին: Կապալառու ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ շինարարության որակն ու ժամկետները պահպանվում են:
Նորակառույց դպրոցը կապահովվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով, ուսումնական նյութերով և անհրաժեշտ ենթակառուցվածքներով։
Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև դասապրոցեսի անխափան կազմակերպմամբ: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ այս փուլում դասերն անցկացվել են գյուղապետարանում և հարևան բնակավայրի դպրոցներից մեկում: Դպրոցի շուրջ 380 աշակերտներն սպասում են նոր շենքի շահագործմանը:
Սիսավանի միջնակարգ դպրոցը կառուցվում է ԿԳՄՍ նախարարության պատվիրակմամբ։
Կարդացեք նաև
Հայաստան24 հուլիսի 2026
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեություն
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին:
Հայաստան24 հուլիսի 2026
ՔՏՀԱՏՄ-ում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի որակի և տաքսամոտորային փոխադրումների վերահսկողության հարցերը
Ամփոփելով նիստը՝ Գարեգին Խաչատրյանը կարևորել է վերահսկողության մակարդակի հետևողական բարձրացումը և ստորաբաժանումների ղեկավարներին տվել մի շարք կոնկրետ հանձնարարականներ։
Հայաստան24 հուլիսի 2026
Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել
Այս մասին տեղեկացնում է Քաղաքաշինության կոմիտեն։