Հինգշաբթի, հուլիսի 16
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
16 հուլիսի 2026 • 07:55

Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի ընթացքին

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքները՝ շեշտելով, որ շինարարության որակն ապահովվում է մասնագիտական խիստ վերահսկողությամբ։

Ժաննա Անդրեասյանը հետևել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի ընթացքին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու բարեկարգման երկրորդ փուլի շինարարական աշխատանքների ընթացքին։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել կատարվող աշխատանքները՝ շեշտելով, որ շինարարության որակն ապահովվում է մասնագիտական խիստ վերահսկողությամբ։

Այս փուլի շրջանակում իրականացվում են հետևյալ հիմնական աշխատանքները.

  • Հավերժության տաճարի ևս երեք մույթերի (հուշարձանի խոնարհված սալերի) հիմնանորոգում,

  • Թանգարանային հատվածի նորոգում։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլն ավարտվել էր 2026 թվականի ապրիլին։ Այդ ժամանակ կատարվել էին հետևյալ ծավալուն աշխատանքները.

  • Շենքեր և մույթեր՝ հիմնանորոգվել էին հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև Հավերժության տաճարի մույթերը։

  • Ջրամեկուսացում և ջրահեռացում՝ կառուցվել էր ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել էր մույթերի ու հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։

  • Արտաքին հարդարում՝ փոխարինվել էին թիկնամասերի և կողաճակատների սալերը, տեղադրվել էր նոր սալահատակ, իսկ հուշապատի երկայնքով կառուցվել էր նոր ճեմուղի։

  • Կանաչապատում՝ բարեկարգվել էր հուշահամալիրի կանաչ տարածքը և հիմնանորոգվել ոռոգման ցանցը։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև