Հայաստան
28 մայիսի 2026 • 07:02
Զորահանդեսին շուրջ 7 երկրների ռազմական տեխնիկա է ներկայացված․ Նիկոլ Փաշինյան
Հավելել է՝ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։

ՀՀ ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրությունը իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականությունների արդյունք է։ Այսօր Հանրապետության հրապարակում զորահանդեսի մեկնարկից առաջ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միայն 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, միայն այդ համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց ՀՀ-ի համար։ Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հավելել է՝ զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է, որն այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց, ըստ Փաշինյանի, վստահ քայլերն է անում։
Նա հայտարարել է՝ ՀՀ-ն սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը։ Փաշինյանի խոսքով` այսօր ՀՀ բանակը ներկայանում է նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: