Հայաստան
9 հունիսի 2026 • 11:36
Զորահանդեսին ցուցադրված ռուսական «Տոր–Մ2ԿՄ» ԶՀՀ–ն Հայաստանը վերջերս է ստացել․ Ասրյան
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը չնշեց այն 7 երկրների անունները, որոնց արտադրության զենքը ցուցադրվել է մայիսի 28–ի զորահանդեսի ժամանակ:

Երևանում ցուցադրված զորահանդեսի ժամանակ ռուսական «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները Հայաստանը ստացել է վերջերս, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը չնշեց այն 7 երկրների անունները, որոնց արտադրության զենքը ցուցադրվել է մայիսի 28–ի զորահանդեսի ժամանակ:
Նա հաստատեց՝ այդ օրը ցուցադրվել է նաև վերջին շրջանում ձեռքբերված ռուսական արտադրության զենքը։
«Դուք զորահանդեսի ժամանակ տեսել եք ռուսական «Տոր-Մ2ԿՄ» –ները, որոնք մենք ստացել ենք վերջին շրջանում»,– նշել է ԳՇ պետը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: