1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջ է վճարվել 459 մլրդ դրամ
Այս տարվա առաջին եռամսյակի տվյալները:

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2026 թ.-ի առաջին եռամսյակի համար հանրապետության պետական բյուջե են փոխանցել ավելի քան 459,3 մլրդ դրամի հարկային և մաքսային վճարումներ: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը:
2025 թվականին այդ ցուցանիշը եղել է 409,3 մլրդ դրամ: Հետևաբար 2026 թ.-ի հունվար-մարտ ամիսների ընթացքում 1000 հարկատուները փոխանցել են 49,9 մլրդ դրամով կամ 12,2%-ով ավելի միջոցներ, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։
Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում են ներառվել Mobile Center Art (վճարումները կազմել են 21,37 մլրդ դրամ), «Գազպրոմ Արմենիա» (19,76 մլրդ դրամ), Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (15,48 մլրդ դրամ), Grand Tobacco (11,53 մլրդ դրամ), Soft Construct (8,04 մլրդ դրամ), «Ինվբամ» (6,84 մլրդ դրամ), «Դիջիթեյն» (6,74 մլրդ դրամ), Philip Morris Armenia (6,36 մլրդ դրամ), City (6,18 մլրդ դրամ), «Թեղուտ» (6,10 մլրդ դրամ) ընկերությունները։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա27 օգոստոսի 2026
Նախատեսվում է հաջորդ ամսվանից մեկնարկել թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը դեպի ԱՄԷ
Սկզբնական փուլում արտահանման ծավալները կլինեն շաբաթական մինչև 40 տոննա ։
Էկոնոմիկա26 օգոստոսի 2026
Քննարկվել են ՀՀ-Նիդեռլանդներ գործարար կապերի ընդլայնման հեռանկարները
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտահանման ներուժի ընդլայնման, հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ մուտք գործելու հեռանկարները
Էկոնոմիկա25 օգոստոսի 2026
Հուլիսին Հայաստանում գրանցվել է 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ
Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.5 տոկոս։