193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է:

2020 թվականից Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմինների միջև սկսվել էր համագործակցություն՝ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող առանձնատան արգելադրման և հետագայում գույքի վաճառքից ստացված դրամական միջոցները ՀՀ-ին վերադարձնելու նպատակով։
Համագործակցության արդյունքում 2022 թվականի մայիսին ամերիկյան կողմը առանձնատան բռնագանձման գործընթաց էր սկսել. քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան։ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն Խաչատրյանը և Արտյոմ Խաչատրյանը ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել հաշտություն կնքելու վերաբերյալ խնդրանք:
Արդյունքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի և Գր. Խաչատրյանի ու Ա. Խաչատրյանի միջև կնքվել էր հաշտության մասին համաձայնություն, որը հաստատվել էր դատարանի 2024 թվականի հունիսի 25-ի որոշմամբ ու հրապարակվել հուլիսի 5-ին: Հաշտության համաձայնության հիման վրա 2025 թվականի հունվարի 7-ին առանձնատունն աճուրդով վաճառվել էր 36 միլիոն ԱՄՆ դոլարով, որի 85 տոկոսը փոխանցվել է ԱՄՆ կառավարությանը, 15 տոկոսը՝ վերոնշյալ ընտանիքին:
Հաշտության համաձայնության տեքստում ամրագրված է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի մտադրությունը՝ առաջարկելու ԱՄՆ կառավարությանը 85 տոկոս գումարից իրենց կատարած ծախսերը հանելուց հետո մնացած գումարը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում է քննվում Գ. Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործը, իսկ Գ. Խ.-ի որդի Ա. Խ.-ի և եղբորորդի Ար. Խ.-ի, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Ս. Ա.-ի և բանկերից մեկի աշխատակից Ա. Պ.-ի վերաբերյալ քրեական գործը քննվում է նույն դատարանում այլ դատավորի վարույթում:
Դատարան հանձնված այս գործով վերոնշյալ անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցված պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացմանն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար:
Այս գործով նաև 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարվել են դատախազի միջնորդությունները. Ա. Խ.-ի և Ար. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 միլիոն դրամ գրավը կդառնա պետության եկամուտ։
Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խ.-ից և նրան փոխկապակցված անձանցից, այդ թվում՝ որդիներից, պահանջվում է բռնագանձել 193 անշարժ գույք, որը, ի թիվս այլնի, ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում, 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռք բերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՊԵԿ նախկին նախագահը ձերբակալվել է:
Կարդացեք նաև
Հասարակություն1 սեպտեմբերի 2026
Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։
Հասարակություն1 սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում
ՆԳՆ ոստիկանությունից հիշեցնում են նաև, որ խաչմերուկում և հարակից տարածքներում կատարվում է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն տեսահսկման սարքերով:
Հասարակություն1 սեպտեմբերի 2026
«Արմավիր» ՔԿՀ-ի տարածքում դրոնով փոխանցված արգելված իրեր են հայտնաբերվել
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։