2026-ի մարտն ամենատեղումնառատն էր Հայաստանի համար
Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։

2026 թվականի մարտ ամսվա օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -0․3 °C, որը նորմայի սահմաններում էր, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Մարտն ամենատեղումնառատ էր սկսած 1935 թվականից։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 98․7 մմ կամ նորմայի 199 %-ը։
Մարտ ամսվա յուրաքանչյուր տասնօրյակին դիտվեցին տեղումներ, որոնք ընդգրկեցին հանրապետության բոլոր շրջանները, սակայն առավել տեղումնառատ էր վերջին տասնօրյակը։ Ամսական տեղումների առավելագույն քանակը դիտվել է Արագածոտնի լեռնային շրջաններում՝ Ամբերդ և Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայաններում՝ կազմելով 217.9 մմ-ից 278.6 մմ, որը գերազանցել է ամսական նորման 3-ից 5 անգամ։
Մարտի 31-ի դրությամբ ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմել է 274 սմ Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում, սակայն ամսի 28-ին ձյան շերտի բարձրությունը հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է մարտ ամսվա համար։ Առանձին լեռնային շրջաններում ձյան շերտի բարձրությունը մարտի 31-ին տատանվել է 64 սմ-ից 110 սմ-ի սահմաններում՝ Ամբերդ, Ջերմուկ և Որոտանի լեռնանցք օդերևութաբանական կայաններում, իսկ նախալեռնային և ցածրադիր շրջաններում ձնածածկույթը բացակայել է։
2026 թվականի մարտ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մարտի 21-ին՝ Կապանում՝ 23․5 °C։
1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մարտը դիտվել է 2023 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 4․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1943 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր -6․3 °C։
Ամենաչոր մարտը դիտվել է 1951 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 13 մմ։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մարտ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 3․6 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 8 %-ով։
Կարդացեք նաև
Հասարակություն15 ապրիլի 2026
Քրեական ոստիկանները բացահայտել են մեթամֆետամինի պատրաստման դեպք
Երևանում ձերբակալվել է 32-ամյա տղամարդ, որը կասկածվում է մեթամֆետամին պատրաստելու և իրացնելու մեջ․ խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցներ, սարքավորումներ և պատրաստման նյութեր, նախաքննությունը շարունակվում է։
Հասարակություն15 ապրիլի 2026
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Պաշտպանը մտահոգություն է հայտնել տարբեր հիմքերով խտրական և ատելության խոսքի տարածման առնչությամբ:
Հասարակություն15 ապրիլի 2026
Լարսի ճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։