2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%. Fitch Ratings-ի կանխատեսումը
Դա զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
«Գործակալության գնահատմամբ՝ Հայաստանի վարկանիշն արտացոլում է երկրի կայուն մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական բարձր աճը և մեկ շնչին ընկնող եկամտի շարունակական աճի միտումը։ Fitch Ratings-ը կանխատեսում է, որ 2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.2%, ինչը զգալիորեն կգերազանցի «BB» վարկանիշային խմբի երկրների համար կանխատեսվող 2.9% միջին ցուցանիշը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը