Երկուշաբթի, օգոստոսի 31
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
31 օգոստոսի 2026 • 08:51

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 8 676 Ղարաբաղից տեղահանված անձ

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ:

2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 8 676 Ղարաբաղից տեղահանված անձ

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են․

ՀՀ քաղաքացիության վերաբերյալ վիճակագրությունը՝ 2026 թվականի առաջին կիսամյակում։
 
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն ստանալու նպատակով ներկայացվել է 23 522 հայտ, որից 14 142-ը՝ Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից։
 
Նույն ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 14 770 անձի, այդ թվում՝ 8 676 Ղարաբաղից տեղահանված անձի։
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման գործընթացի շրջանակում ներկայացվել է 1 128 հայտ, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցվել է 2 495 անձի նկատմամբ։
2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվել է 61 257 անչափահաս։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև