2027 թվականին նախատեսվում է սկսել «թռչող» մեքենաների մատակարարում
«Xpeng»-ը ստացել է իր թռչող մեքենաների ավելի քան 7000 պատվեր:

Չինական էլեկտրական մեքենաների արտադրող« Xpeng» ընկերությունը ակնկալում է, որ հաջորդ տարի կսկսվի իր «թռչող» մեքենաների, իսկ 2026 թվականի չորրորդ եռամսյակում՝ մարդանման ռոբոտների լայնածավալ արտադրությունը: Այս մասին «Reuters»-ին ասել է նախագահ Բրայան Գուն։
«Xpeng»-ը արդեն ստացել է իր թռչող մեքենաների ավելի քան 7000 պատվեր, որոնց մեծ մասը Չինաստանում է: Reuters-ի հետ զրույցում Գուն ասել է, որ ընկերությունը այս տարի կսկսի ռոբոտ-տաքսիների փորձարկումները Չինաստանի հարավային Գուանչժոու քաղաքում, և որ 2027 թվականը կլինի «կրիտիկական տարի»՝ «գործընկերների հետ ամբողջ աշխարհում փորձարկումների համար»։
Գուն ասել է, որ իրենց մարդակերպ ռոբոտները սկզբում կօգտագործվեն որպես ընդունարանի աշխատակիցներ կամ վաճառքի կետերում՝ հաճախորդների հետ շփվելու համար։ Նա հավելել է նաև, որ հաջորդ 10-20 տարիների ընթացքում «Xpeng»-ի ռոբոտների բիզնեսը պետք է ավելի մեծ լինի, քան ավտոմոբիլային բաժինը, քանի որ «մեր կյանքում մարդակերպ ռոբոտների ավելի շատ օգտագործման դեպքեր կլինեն»։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: