Հասարակություն
1 մայիսի 2026 • 09:19
21 ժամ ջուր չի լինի մի շարք հասցեներում
Վթարվել է ջրատար

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով, ս.թ. մայիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,
Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,
Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-236 համարների և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների և նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,
Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ. Եսայան, Հ. Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20 համարների և նրբանցքների, Ս. Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի: Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,
Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: