22-ամյա կինը մեքենայից դուրս է նետվել և մահացել․ վարորդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին
Վրաերթ՝ Սևան–Ծափաթաղ ճանապարհին. կինը մահացել է մեքենայից ընկնելու հետևանքով, 21-ամյա վարորդը ձերբակալվել է։

Մայիսի 21-ին՝ ժամը 22․40-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Ծափաթաղ ճանապարհին՝ Ծովագյուղ բնակավայրի տարածքում, վրաերթի հետևանքով մահացած կին կա, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի վայր մեկնած Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը կնոջ՝ Մարիաննա Բ․-ի հետ «Մերսեդես» մակնիշի մեքենայով Սևան ընթանալիս կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է, որի ընթացքում էլ կինը դուրս է նետվել մեքենայից և մահացել։
Երևանի բնակիչ 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։