Չորեքշաբթի, սեպտեմբերի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
2 սեպտեմբերի 2026 • 10:40

29-ամյա կնոջ բնակարանում հայտնաբերվել է 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով

29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

29-ամյա կնոջ բնակարանում հայտնաբերվել է 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցեցին Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվեց նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։
 
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ օգոստոսի 29-ին խուզարկություն կատարվեց 29-ամյա կնոջ բնակարանում։
 
Հայտնաբերվեց կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
 
29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև