6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար կառավարությունը կիրականացնի բնակարանային աջակցության նոր ծրագիր
Ծրագրի նպատակն է՝ նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ կառավարությունը բնակարանային ապահովման հարցում կաջակցի այն ընտանիքներին, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրեսս»- ից։ Ծրագիրը հետապնդում է նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը։
Ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքը յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով կստանա 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
Եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կստանա հավելյալ 4 միլիոն դրամ, որը կարող է օգտագործվել հետևյալ նպատակներով․
- անհատական բնակելի տան կառուցման համար հողամաս ձեռք բերելու
- գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու համար
Ծրագիրն իրականացվում է հետևյալ ընթացակարգով․
Դիմումը ներկայացվում է առցանց՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը՝ նշելով անձնական տվյալները, ընտանիքի կազմը, կապի միջոցները և նախընտրելի աջակցության ձևը։
10 աշխատանքային օրվա ընթացքում համակարգն ավտոմատ կստուգի ներկայացված տվյալները և կհաստատի՝ դիմողը շահառու է, թե ոչ։
Շահառու ճանաչվելու դեպքում դիմողը կստանա էլեկտրոնային հավաստագիր, իսկ մերժման դեպքում՝ համապատասխան հիմնավորում։
Դիմումը կարող է մերժվել, եթե անձը՝
- ՀՀ քաղաքացի չէ,
- այլ բնակարանային ծրագրի շահառու է,
- գերազանցում է տարեկան 10 միլիոն դրամ եկամտի շեմը,
- չի ներկայացնում եկամուտների տարեկան հայտարարագիր,
- հանդիսանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացել է հավաստագիր։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։