Շաբաթ, հունիսի 13
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
12 հունիսի 2026 • 12:02

7– բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզում

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

7– բալանոց երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են նաև ՀՀ Տավուշի մարզում
30 րոպե առաջ երկրաշարժ է եղել Ադրբեջանում, ցնցումները զգացվել են նաև Հայաստանի Տավուշի մարզի մի քանի բնակավայրում, հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
«Հունիսի 12-ին` տեղական ժամանակով ժամը 15:13-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.03⁰ և արևելյան երկայնության 47․75⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շեքի քաղաքից 52 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․8 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրությունում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
 
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև