7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել արցախցիների բնակապահովման ծրագրով
Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը հերքել է լուրերը, թե արցախցիների բնակապահովման պետական աջակցության ծրագիրն իբր դարձել է անիրագործելի։ Նա նշել է, որ պաշտոնական տվյալները հակառակ պատկերն են ցույց տալիս․ օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում 7743 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, իսկ 4146 ընտանիք այն իրացրել է։
«Այսպես, օգոստոսի 13-ի դրությամբ ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 7743 ընտանիք (31,845 անձ), որից 7147 ընտանիք (29,921 անձ)՝ ձեռքբերման բաղադրիչով, 297 ընտանիք (1104 անձ)՝ կառուցապատման բաղադրիչով, 299 ընտանիք (820 անձ)՝ գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Հավաստագրերի իրացման գործընթացը ևս ակտիվ շարունակվում է․ հավաստագիրն իրացրել է 4146 ընտանիք (19,098 անձ), որից 3853-ը (18,134 անձ)` ձեռքբերման բաղադրիչով, 62-ը (304 անձ)` կառուցապատման բաղադրիչով, 231-ը (660 անձ)` գործող հիփոթեքի մարման աջակցության բաղադրիչով։
Ձեռքբերման և կառուցապատման բաղադրիչով իրացված հավաստագրերի մարզային բաշխվածությունը հետևյալն է՝ Վայոց ձոր – 63, Տավուշ – 87, Արագածոտն – 135, Շիրակ – 147, Գեղարքունիք – 158, Սյունիք – 228, Լոռի – 368, Երևան – 450, Արարատ – 531, Արմավիր – 667, Կոտայք – 1081։
ԶԼՄ-ին կոչ եմ անում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագրին անդրադարձ կատարելիս հիմնվել բացառապես թվային տվյալների և փաստական հիմքերի վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Նվեր Կոստանյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն13 օգոստոսի 2026
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
Կասեցվել է դրանց վաճառքը
Հասարակություն12 օգոստոսի 2026
Կանխվել է շուրջ 1.2 միլիարդ դրամի թմրամիջոցների մաքսանենգություն. կան ձերբակալված օտարերկրացիներ
Նախաքննությունը շարունակվում է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հասարակություն12 օգոստոսի 2026
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի՝ «հավի շաուրմա»-ի արտադրությունը
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ «հավի շաուրմայի» արտադրության գործառույթը կասեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը։