Աբովյանում ծեծի են ենթարկել ԱԺ փոխնախագահ՝ Հայկ Կոնջորյանի եղբորը․ կա ձերբակալված
Տեսանյութի բնօրինակը նախատեսվում է փոխանցել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ դեպքի հանգամանքները լրիվ և օբյեկտիվ քննելու նպատակով:

Սույն թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Աբովյան քաղաքում մի խումբ անձանց կողմից բռնության է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Ա. Կոնջորյանի շենքի շքամուտքի մոտ, ինչից հետո հարձակումը շարունակվել է ջրանցքում:
Համաձայն հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի հրապարակած տվյալների՝ միջադեպին մասնակցել են մի շարք անձինք, այդ թվում՝
-
Բաբկեն Հովակիմյանը («Միլլիոն Մայնինգ» ընկերության տնօրեն),
-
Ռոբերտ Սարգսյանը (ընտանեկան վարորդ),
-
Նաիրի Հակոբյանը (Աբովյան համայնքի ավագանու անդամ),
-
Սարգիս Գրիգորյանը (հայտնի որպես «Էլլարի Սաքո»),
-
Գրիշա Գրիգորյանը և Ազատ Շահոյանը։
Տեղեկությունների համաձայն՝ այս պահի դրությամբ դեպքի առթիվ ձերբակալված է միայն Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը: Մյուս ենթադրյալ մասնակիցների իրավական կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ դեռևս չեն հաղորդվել:
Տեսանյութի բնօրինակը նախատեսվում է փոխանցել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ դեպքի հանգամանքները լրիվ և օբյեկտիվ քննելու նպատակով:
(Աղբյուրը՝ հետաքննող լրագրող Գայանե Զարգարյանի հրապարակում)
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։