Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց
Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ դանակահարվածը Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է։ Նրան «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ծայրահեղ վիճակում տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում՝ տեղի ծննդատան հարևանությամբ գործող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ քաղաքացու դանակի մի քանի հարված են հասցրել։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր։
Օպերատիվ տվյալներով պարզվել է, որ դանակահարվածը Կոտայքի մարզի բնակիչ Նորայր Միքայելյանն է։ Նրան «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով ծայրահեղ վիճակում տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
-
Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են նշված «Hyundai Elantra»-ն, որի նստատեղերին և աջակողմյան դռների վրա առկա են եղել արյան բազմաթիվ հետքեր։
-
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների փոխանցմամբ՝ միջադեպի մասնակիցները մինչ այդ մասնակցելիս են եղել հացկերույթի, որից հետո իջել են ավտոլվացման կետի տարածք, որտեղ էլ բռնկվել է կռիվը։ Ականատեսները նաև հայտնել են, որ վիրավորը հանդիսանում է Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի (կամ անձանց) ինքնությունը պարզելու և նրանց ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն28 օգոստոսի 2026
956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հասարակություն27 օգոստոսի 2026
115 խնամատար ընտանիքում խնամվում է 271 երեխա․ պետությունը շարունակում է աջակցության ծրագրերը
Խնամատար ծնող հաշվառվելու համար քաղաքացիները պետք է դիմեն իրենց բնակության վայրի մարզպետարան, իսկ մայրաքաղաքում՝ Երևանի քաղաքապետարան։
Հասարակություն27 օգոստոսի 2026
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ փրկարարներին հաջողվել է արագ մեկուսացնել ու մարել կրակը
Հրշեջ-փրկարարների մասնագիտական ու արագ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, իսկ վերջնականապես մարվել՝ 14։35-ին: