Ադրբեջանական կողմը «հասանելիություն կստանա մալուխին, ոչ թե տվյալներին»․ «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյան
Արամ Բարսեղյանի խոսքով՝ սա չի ենթադրում ինտերնետի հոսք։

Ինչպես տեղեկացրել էինք, «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Ադրբեջանական կողմը կկարողանա, օգտվելով հայկական ենթակառուցվածքներից, ինտերնետ կապ ապահովել Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև։
«Ազատությանը» տված հարցազրույցում «Տելեկոմ Արմենիա»-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանն ասել է, որ միացումներ կանեն Կոռնիձորում ու Երասխում։
Բարսեղյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հասանելիություն կստանա միայն վայրկյանում 100 գիգաբայթ արագության մալուխին, այլ ոչ թե տվյալներին։
Ըստ նրա՝ չեն միանալու հայկական ցանցին, այլ կարողանալու են օգտվել մալուխներից։
Արամ Բարսեղյանն ասել է, որ որ տրանզիտը դեպի Նախիջևան ենթադրում է. «Կաբելը ոչ թե Հայաստան է մտնում, այլ սահմանակետին, ինչպես Վրաստանի հետ կա, Թուրքիայի հետ կա, Պարսկաստանի հետ կա... Ամեն մեկը բերում է իր մալուխը, հենց սահմանի վրա սվարկա է արվում, ու գնում է Ա կետից՝ Բ կետ»։
Ըստ նրա՝ «կարծես սահմանային անցակետ ես ունենում, տալիս ես ծառայություն զուտ Տելեկոմ Արմենիայի ցանցով, ոնց որ գնում է, ստացվում է Կոռնիձորից դեպի Երասխ սահմանով, այլ ոչ թե էդ բնակավայրի միջով»։
Արամ Բարսեղյանի խոսքով՝ սա չի ենթադրում ինտերնետի հոսք։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։