Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևի՝ օրերս օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար կատարած այցի ընթացքում ուշագրավ և, ադրբեջանական կողմի համար, բավական անհարմար դրվագ է արձանագրվել։
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես օտարերկրյա դիվանագետներից մեկը հարց է ուղղում հնագույն տապանաքարի վրայի արձանագրության վերաբերյալ։ Ադրբեջանի կողմից որպես էքսկուրսավար ներկայացվող անձը, որը դիվանագետներին ներկայացնում էր Գանձասարի պատմական ժառանգությունը, նշում է, որ, «ցավոք, չի կարող կարդալ» տապանաքարի վրայի գրությունը։
Պատճառը, սակայն, բավական խոսուն է․ տապանաքարի արձանագրությունը հայերեն է։
Այսինքն՝ այն հուշարձանը, որը ադրբեջանական կողմը փորձում է օտարերկրյա դիվանագետներին ներկայացնել որպես այսպես կոչված «աղվանական ժառանգության» մաս, իր վրա կրում է հայերեն արձանագրություն, որն ադրբեջանցի էքսկուրսավարը չի կարողանում ընթերցել։
Դրվագը հատկապես ուշագրավ է Գանձասարի և տարածաշրջանի հայկական քրիստոնեական հուշարձանների վերաբերյալ Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության համատեքստում։ Ադրբեջանական կողմը վերջին շրջանում Գանձասարը և տարածաշրջանի մի շարք քրիստոնեական հուշարձաններ ներկայացնում է որպես «աղվանական ժառանգություն»՝ փորձելով դրանք տարանջատել հայկական պատմամշակութային ժառանգությունից։
Այս տեսանյութում, սակայն, օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ հենց հայերեն արձանագրությունն է դառնում այդ պատմական աղավաղման անհարմար վկայությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան11 սեպտեմբերի 2026
Բաքվի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներկայումս Ստեփանակերտում ապրում է 28 հազար մարդ
Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ քաղաքում կառուցվում են նոր բնակելի շենքեր և այգիներ, ինչպես նաև կառուցվում են ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհներ։
Տարածաշրջան11 սեպտեմբերի 2026
Ադրբեջանն ավարտել է Հայաստանի սահման տանող էլեկտրահաղորդման գծի նախագծումը
Այս մասին հայտարարել է «Ազերէներջի» ԲԲԸ-ի ղեկավար Բալաբա Ռզաևը։
Տարածաշրջան8 սեպտեմբերի 2026
Իգդիրի Ալիջան սահմանային անցակետում շինաշխատանքները շարունակվում են
Ճանապարհային ծառայությունները օդանավակայանի հանգույցում տեղադրել են Ալիջանի սահմանային անցակետի ուղղությունը ցույց տվող նոր նշաններ։