Ադրբեջանը և Թուրքիան դրոշներ են փոխանակել «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններից առաջ
Ադրբեջանն ու Թուրքիան «Հեյդար Ալիև-2026» զորավարժություններից առաջ Կարսում անցկացվելիք միջոցառման շրջանակում փոխանակել են պետական դրոշներ։

Ադրբեջանում և Թուրքիայում շարունակվում են «Հեյդար Ալիև-2026» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները։ Դրանք կանցկացվեն Կարս քաղաքում։ Երկու երկրների համագործակցության շրջանակում տեղի է ունեցել պետական դրոշների փոխանակման արարողություն հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Առանձին համազորային բանակի շտաբից դրոշակակիր ստորաբաժանման շարասյունը շարժվել է Նախիջևան քաղաքից դեպի «Սադարակ» անցակետ՝ Արաքս գետի վրայով անցնող «Ումիդ» կամուրջ։ Միաժամանակ Թուրքիայի դրոշակակիր ստորաբաժանումը Կարս քաղաքից շարժվել է դեպի արարողության անցկացման վայր։
«Ումիդ» կամրջի վրա՝ Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգների կատարումից հետո, տեղի է ունեցել դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։