Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 մեդիագործիչների նկատմամբ
Հանդես են եկել ահաբեկչության հրապարակային կոչերով

Ադրբեջանի գլխավոր դատախազությունում շարունակվում է նախաքննությունը քրեական գործով, որը հարուցվել է Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու, նրա տարածքային ամբողջականությունը խախտելու, ազգային ատելություն և թշնամանք հարուցելու հրապարակային կոչերի, ինչպես նաև ահաբեկչության հրապարակային կոչերի փաստերով, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Քննության ընթացքում հիմնավոր հիմքեր են ի հայտ եկել առ այն, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ «Москва 24» հեռուստաալիքի հաղորդավար, լրագրող Իվան Անդրեևիչ Կնյազևը, Ռուսաստանի Դաշնությունում իրեն որպես քաղաքական խորհրդատու և մեդիափորձագետ ներկայացնող Սեմյոն Սերգեևիչ Ուրալովը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի խորհրդական, որպես հեռուստալրագրող և թղթակից աշխատող Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Չադաևը, 2026 թվականի հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքում հրապարակված «Чистота понимания» հաղորդման ընթացքում հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ բռնի մեթոդների կիրառման, երկրի սահմանադրական կարգի բռնի փոփոխման և նրա տարածքային ամբողջականության խախտման, ինչպես նաև ազգային ատելություն և թշնամանք հարուցելու կոչերով:
Բացի այդ, կան հիմնավոր հիմքեր առ այն, որ 2026 թվականի օգոստոսի 13-ին նշված ալիքում հրապարակված հաղորդման ընթացքում վերոնշյալ անձինք, դատողություններ անելով Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ բռնի մեթոդների կիրառման, այդ թվում՝ առանձին անձանց ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի տակ պահելու և նրանց նպատակադրված վերացման մասին, հանդես են եկել ահաբեկչության հրապարակային կոչերով:
Փաստի առթիվ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 214-2 (ահաբեկչության հրապարակային կոչեր), 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 283.2.1 (ազգային ատելության և թշնամանքի հարուցում) հոդվածներով:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սեմյոն Ուրալովի, Իվան Կնյազևի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ որոշումներ են կայացվել նրանց Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 214-2, 281.2 և 283.2.1 հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Կարդացեք նաև
Տարածաշրջան17 օգոստոսի 2026
Ինչո՞ւ է Բաքուն հետախուզում հայտարարել ռուս մեդիագործիչների դեմ․ սկանդալային սթրիմի մանրամասները
Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։
17 օգոստոսի 2026
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372 հազար դոլարի ապրանք
7 ամսում Ադրբեջանի անուղղակի ներմուծման արժեքը Հայաստանից կազմել է 960 դոլար:
Տարածաշրջան17 օգոստոսի 2026
Թուրքիայի և Հայաստանի միջև «Ալիջան» սահմանային անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են
Տարվող աշխատանքների շրջանակներում Իգդիրում իրականացվել են նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման աշխատանքներ։