Ադրբեջանը սկսել է նոր անօդաչու թռչող սարքերի արտադրություն
ԱԹՍ -ները նախատեսված են ժամանակակից մարտերում արդյունավետ օգտագործման համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ «Arkan Innovations LLC» ընկերությունը երեք նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսել, որոնք մշակվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Այս անօդաչու թռչող սարքերը նախատեսված են ժամանակակից մարտերում արդյունավետ օգտագործման համար:
Դրանք հագեցած են արհեստական բանականությամբ, բարելավված ինքնավար կառավարման համակարգով և ավելացված թռիչքի տևողությամբ։ Նոր մոդելների հիմնական առանձնահատկություններից են ցածր ռադարային ազդանշանը, բարձր մանևրելու և տարբեր զինատեսակների համակարգերի հետ ինտեգրվելու ունակությունը:
Այս ԱԹՍ- ներն ունեն մոտավորապես 3,8 մետր երկարություն ունի և 3,2 մետր թևերի բացվածք։ Թռիչքի առավելագույն տևողությունը կարող է գերազանցել 8-9 ժամը և դրանք նախատեսված են հիմնականում ցամաքային թիրախների դեմ օգտագործելու համար:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։