Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի 31 քաղաքացու հայտարարել է «անցանկալի անձ» և արգելել նրանց մուտքը երկիր:
Ադրբեջանը 31 Թուրքիայի քաղաքացու հայտարարել է «անցանկալի անձ»՝ սոցիալական ցանցերում իշխանությունների դեմ հրապարակումների և հայտարարությունների պատճառով՝ արգելելով նրանց մուտքը երկիր։

Ադրբեջանի ԱԳՆ-ն Թուրքիայի 31 քաղաքացու հայտարարել է «անցանկալի անձ» և արգելել նրանց մուտքը երկիր, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-երը։
Ցուցակում ընդգրկվել են «Նոր բարեկեցություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, HÜDA PAR կուսակցության ներկայացուցիչներ, լրագրողներ, բլոգերներ և կրոնական գործիչներ։
Պատճառը սոցիալական ցանցերում հրապարակումներն ու հայտարարություններն են, որոնք ուղղված են եղել «Ադրբեջանի ինքնիշխանության, ազգային անվտանգության և ղեկավարության դեմ, ինչպես նաև պարունակել են իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու և կրոնական թշնամանք հրահրելու կոչեր»։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։