Ադրբեջանի Դյուբենդի լողափում նավթային արտահոսք է հայտնաբերվել
Ադրբեջանի Դյուբենդի լողափի տարածքում հայտնաբերվել է նավթային աղտոտում, որի աղբյուրը ստորջրյա նավթամուղի մեխանիկական վնասումն է։

Ադրբեջանի Դյուբենդի լողափի տարածքում հայտնաբերվել է նավթային աղտոտում, որի մասին հունիսի 19-ին տեղեկություն է ստացվել «Азнефть» արտադրական միավորումից, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Պիրալլահի կղզու և Դյուբենդի միջև գտնվող ջրային տարածքի զննման ընթացքում հայտնաբերվել է նավթային բիծ։ Ավելի ուշ պարզվել է, որ աղտոտման աղբյուրը «Азнефть»-ին պատկանող ստորջրյա նավթամուղն է։
Նավթի տեղափոխումը տվյալ հատվածով անմիջապես դադարեցվել է, իսկ արտահոսքի տեղում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հետաքննությամբ պարզվել է, որ խողովակաշարը մեխանիկական վնաս է ստացել, հավանաբար՝ արտաքին ազդեցության, հնարավոր է՝ խարիսխի հարվածի հետևանքով։
Վնասված հատվածում արդեն սկսվել են վերականգնման աշխատանքները, իսկ աղտոտման հետևանքների վերացումը՝ ներառյալ ծովի և ափամերձ տարածքների մաքրումը:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։