Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի կերպով տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց և թաղման վայրերի մասին
«Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով»։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը՝ Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում անցկացվող «Անհետ կորած անձանց խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» թեմայով միջազգային համաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորածների և թաղման վայրերի մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Հասանովը նշել է, որ համակարգի շրջանակներում հնարավորություն կստեղծվի Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհետ կորած անձանց, այդ թվում՝ թաղման վայրերի մասին։ Տրամադրված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես մարդասիրական նպատակներով, իսկ տեղեկություն տրամադրող անձը որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Այստեղ նպատակը անհետ կորած անձանց ճակատագրի պարզմաբանումն է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։