Ադրբեջանի և Իրանի նախագահները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային իրավիճակին
Իրանն ու Ադրբեջանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել մարդասիրական օգնությունն ու տարածաշրջանային խաղաղության անհրաժեշտությունը։

2026 թվականի ապրիլի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլ ծառայությունը։
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերված մարդասիրական օգնության համար։
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրվող մարդասիրական օգնությունը կշարունակվի՝ ընդգծելով, որ մոտ ապագայում կուղարկվի օգնության հերթական խմբաքանակը։
Ադրբեջանի նախագահը ցավակցություն է հայտնել Իրանի քաղաքացիների մահվան կապակցությամբ՝ նշելով Իրանում իրավիճակի սրման վերաբերյալ իր մտահոգությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հնարավորինս շուտ հաստատման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։