Ադրբեջանի հետ համաձայնագրերով Վրաստանը հաջորդ 20 տարում էժան գազ կստանա. Իրակլի Կոբախիձե
Վարչապետի փոխանցմամբ՝ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ուներ Ադրբեջանից սոցիալական գազի ներմուծման եվ տարանցման համաձայնագրի երկարաձգումը: Գործող պայմանագրի ժամկետը լրանում էր ընթացիկ տարվա վերջին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ մանրամասներ է ներկայացրել Բաքվում ստորագրված էներգետիկ նոր փաստաթղթերից եվ հայտնել, որ երկիրը հաջողել է մի քանի ռազմավարական ուղղություններով, հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վարչապետի փոխանցմամբ՝ Վրաստանի համար սկզբունքային նշանակություն ուներ Ադրբեջանից սոցիալական գազի ներմուծման եվ տարանցման համաձայնագրի երկարաձգումը: Գործող պայմանագրի ժամկետը լրանում էր ընթացիկ տարվա վերջին:
«Այս համաձայնագիրը կնքվել էր 20 տարով: Մեր երկրի եվ մեր ժողովրդի համար հատկապես կարեվոր էր, որ պայմանագիրը երկարաձգվեց եվս 20 տարով: Հաջորդ 20 տարվա ընթացքում սոցիալական գազը Վրաստանին կմատակարարվի սոցիալական սակագնով, եվ դրա համար հատուկ շնորհակալություն պետք է հայտնել ադրբեջանական կողմին»,- նշել է Կոբախիձեն։
Վրացական կողմը լուրջ արդյունքների է հասել նաեվ էլեկտրաէներգիայի ներմուծման եվ տարանցման հարցերում: Թեև պայմանագրի կոնկրետ թվերը չեն հրապարակվում առևտրային գաղտնիք լինելու պատճառով, Կոբախիձեն վստահեցրել է, որ հանրության համար ավելի պարզ կլիներ, թե ինչ հսկայական օգուտ է բերում այս համաձայնագիրը երկրին, եթե փակագծերը բացվեին:
Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ ադրբեջանական կողմի հետ վերջին երեք տարում ամբողջությամբ դադարեցված Բաքու-Թբիլիսի-Սուփսա նավթամուղի աշխատանքը վերականգնելու շուրջ:
Չաշխատող խողովակաշարի պատճառով Վրաստանը պոտենցիալ մեծ եկամուտներ էր կորցնում: Վերագործարկման արդյունքում, ըստ կառավարության ղեկավարի, երկիրը տարեկան տասնյակ միլիոնավոր լարի եկամուտ կստանա: Այս գործարքի մանրամասները նույնպես պարունակում են առևտրային գաղտնիք, սակայն վարչապետն ընդգծել է, որ բանակցել են հել բացառիկ լավ պայմանների շուրջ:
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։