Չորեքշաբթի, հուլիսի 1
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հասարակություն
1 հուլիսի 2026 • 13:00

Ադրբեջանցիների 87.7 տոկոսը վստահում է Ալիևին

Հարցման նպատակը քաղաքացիների վերաբերմունքն ուսումնասիրելն է։

Ադրբեջանցիների  87.7 տոկոսը վստահում է Ալիևին

Ադրբեջանի Հանրապետության լրատվամիջոցների զարգացման գործակալությունը սոցիոլոգիական հարցում է անցկացրել՝ 2026 թվականի առաջին կեսին նախագահ Իլհամ Ալիևի գործունեության նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը ուսումնասիրելու և այս ոլորտում դինամիկան ու միտումները վերլուծելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ  հարցման արդյունքները ցույց են տալիս նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական ղեկավարության և ռազմավարական գործունեության նկատմամբ հանրային բարձր աջակցության մակարդակը։
Հարցման համաձայն՝ հարցվածների շրջանում նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ վստահության ընդհանուր մակարդակը կազմում է 87.7 տոկոս։ Սա ցույց է տալիս, որ երկրի մոտավորապես 10 մարդուց 9-ը վստահում է նախագահ Իլհամ Ալիևին, գրում են տեղական ԶԼՄ-ները։

«Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածների 93.6 տոկոսը դրական է գնահատում նախագահի գործունեությունը։

Վստահության և աջակցության բարձր մակարդակը հաստատող ամենաուժեղ ցուցանիշներից մեկը քաղաքացիների քվեարկության վարքագիծն է։ Այսպիսով, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 91.5 տոկոսը, կքվեարկեր նախագահ Իլհամ Ալիևի օգտին։

Հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախագահի նկատմամբ վստահության բարձր մակարդակը ձևավորվում է ոչ միայն պետության ղեկավարի հեղինակությամբ, այլև երկրի ներքին կայունությամբ»,- գրում են ադրբեջանական  լրատվամիջոցները։ 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև