Ադրբեջանի տարածքով նավթի և գազի մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը. Ալիև
Ալիևը նշել է, որ զգալիորեն աճել են նաև Ադրբեջանից Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան իրականացվող նավթի և գազի մատակարարումները զգալի նպաստ են բերում այդ երկրի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Ալիևը նշել է, որ զգալիորեն աճել են նաև Ադրբեջանից Հայաստան տարանցիկ բեռնափոխադրումների ծավալները։ «Մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում։ Հենց Ադրբեջանն է հանդես եկել խաղաղության առաջարկով և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում Գերմանիայի կառավարության դերը այս գործընթացում»,-ասել է Ալիևը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան21 հուլիսի 2026
Ջրային ռեսուրսների համար պայքարը Ադրբեջանի իշխանությունների համար հիմնական խնդիր է՝ երկրում քաղցրահամ ջրի սուր պակասի պատճառով
Այս զգայունությունը առկա է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում, որոնք կենտրոնացած են անդրսահմանային Սամուր գետի շուրջ։
Տարածաշրջան21 հուլիսի 2026
Քարվաճառում (Քելբաջար) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
Տարածաշրջան21 հուլիսի 2026
Իրանի պատերազմի արձագանքը Վրաստանում. Իրանցի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է կիսով չափ
Տարվա առաջին կիսամյակում Վրաստանում արձանագրվել է 2 272 964 տուրիստական բնույթի այցելություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ չնչին՝ 0.1% աճ է ապահովել։