Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում
Նշվել է, որ Baykar-ի հետ համագործակցության շրջանակում որոշ զինատեսակներ արդեն իսկ արտադրվում են հենց Ադրբեջանում ստեղծված ձեռնարկություններում։

Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են ամրապնդել գործակցությունը պաշտպանական արդյունաբերության բնագավառում։ Այս մասին Ստամբուլում ընթացող SAHA 2026 պաշտպանական, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի շրջանակում հայտարարել է թուրքական հայտնի Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը, հաղորդում է ադրբեջանական Report-ը:
Ըստ Բայրաքթարի՝ թուրքական ռազմարդյունաբերական հսկաները, այդ թվում՝ Baykar, Roketsan և ASELSAN ընկերությունները, Ադրբեջանում իրականացնում են համատեղ արտադրական և ներդրումային ծրագրեր։
Նշվել է, որ Baykar-ի հետ համագործակցության շրջանակում որոշ զինատեսակներ արդեն իսկ արտադրվում են հենց Ադրբեջանում ստեղծված ձեռնարկություններում։
Բայրաքթարը շեշտել է, որ այս նախագծերն ուղղված են երկու երկրների միջև պաշտպանական կապերի հետագա սերտացմանը և տեխնոլոգիական փորձի փոխանակմանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։