Ադրբեջանն ու Թուրքիան խորացնում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության կառույցների ներկայացուցիչները քննարկել են ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության խորացման հարցեր և ստորագրել համապատասխան աշխատանքային արձանագրություն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության Գլխավոր լոգիստիկ վարչությունում անցկացվել է միջոցառում՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ժամանակակից մարտադաշտում լոգիստիկայի դերը, ռազմավարական նախազգուշացման, նյութատեխնիկական ապահովման, վիրավորների տարհանման և այլ կարևոր հարցեր։
Միջոցառման ավարտին ստորագրվել է ռազմական լոգիստիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ աշխատանքային արձանագրություն, որը միտված է երկու երկրների միջև ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։