Ադրբեջանում ուժեղ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով տուժել են մի շարք բնակավայրեր
Ստեղծված իրավիճակը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների և տրանսպորտային խափանումների, կաթվածահար է արել գնացքների երթևեկությունը։

Ադրբեջանի Զաքաթալա, Բալաքան և Աղստաֆա շրջանների մի քանի բնակավայրերի տներ, և այլ տարածքներ տուժել են ուժեղ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով։ Ստեղծված իրավիրակը կաթվածահար է արել բնակիչների բնականոն կյանքը։ Բալաքանում սելավները տարել են 43-ամյա տղամարդու։
Հորդառատ անձրևները սկսվել են հուլիսի 7-ի երեկոյան և զգալիորեն ուժգնացել են մինչև հուլիսի 8-ի գիշերը։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Այն մեղմելու նպատակով գործին են միացել Հյուսիսարևմտյան տարածաշրջանային կենտրոնի, Քաղաքացիական պաշտպանության զորքերի և Արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրշեջ ծառայության համապատասխան ուժերը։Ստեղծված իրավիճակը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների և տրանսպորտային խափանումների, կաթվածահար է արել գնացքների երթևեկությունը,իսկ որոշ կայարանների տոմսերի վաճառքը ժամանակավորապես դադարեցված է այսօրվանից մինչև հուլիսի 20-ը։
Ներկայում ԱԻՆ-ը շարունակում է ջրածածկ տարածքներից ջրի մղման և ջրահեռացման, ինչպես նաև անվտանգության այլ անհրաժեշտ միջոցառումների աշխատանքները։
Փոթորիկը նաև վնաս է հասցրել գյուղատնտեսական հողերին, այդ թվում՝ հացահատիկի, եգիպտացորենի, սեխի և բանջարանոցային մշակաբույսերին, ինչպես նաև ընկուզենիների այգիներին։
Այսօրվա դրությամբ Բալաքանի և Զաքաթալայի շրջաններում շարունակվում են առատ անձրևները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։