Ադրբեջանում պահվող հայ գերիների շրջանում «լուրջ վնասվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել». Սահակյան
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ թեև այդ տեղեկություններն ինքնուրույն ստուգելու հնարավորություն չկա, դրանք արժանահավատ են, և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների շրջանում լուրջ վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ ստացած անձանց վերաբերյալ տվյալներ են ստացվել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը:
Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ թեև այդ տեղեկություններն ինքնուրույն ստուգելու հնարավորություն չկա, դրանք արժանահավատ են, և չի բացառվում, որ վնասվածքներն առաջացել են բռնության հետևանքով:
«Ընտանիքները մեզ ևս հայտնում են վատթարացող առողջական վիճակի մասին տվյալներ, առանձին դեպքերում լուրջ ահազանգեր ունենք, և եթե այդ տվյալները ստույգ են, դրանք կարող են նաև կյանքի հետ անհամատեղելի լինել»,- նշել է Սահակյանը։
Գերիների առողջական վիճակի օր օրի վատթարացման մասին «Ազատությանն» ահազանգում են նաև հարազատները։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նրանք հրաժարվում են ներկայանալ, սակայն ահազանգում են, որ տարիներ շարունակ առանց պատշաճ բժշկական օգնության պահվող հայերի առողջական վիճակը ադրբեջանական բանտերում կտրուկ վատթարանում է:
Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան
Կարդացեք նաև
Հասարակություն25 հուլիսի 2026
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում. ԶԼՄ
Վերևում սրճարանն էլ չէր աշխատում:
Հասարակություն25 հուլիսի 2026
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը
Հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է
Հասարակություն24 հուլիսի 2026
Ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
Տղամարդը հաստատել է, որ տանը պահում է իր կողմից աճեցված կանեփից պատրաստված թմրամիջոց՝ անձնական օգտագործման համար։