Ադրբեջանցի զինծառայող է զոհվել Քարվաճառի ձորերից մեկն ընկնելու հետևանքով
Պաշտոնական տվյալներով՝ պատահարի հետևանքով Իլյաս Օսմանովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն

Ադրբեջանի բանակի երկու զինծառայողներ՝ Ռաջաբ Մանսիմլին և Իլյաս Օսմանովը, Քարվաճառի (Քելբաջար) Օմարի լեռնանցքի տարածքում ծառայողական պարտականությունները կատարելիս, ձնահյուսի և սառցապատման պատճառով, գահավիժել են ձորը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Պաշտոնական տվյալներով՝ պատահարի հետևանքով Իլյաս Օսմանովը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ, նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն: Իսկ մյուս զինծառայողը՝ Ռաջաբ Մանսիմլին, ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։