«Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիրն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին
Նա ասել է, որ Թուրքիայի հայ համայնքի կառույցները պետք է այս հարցում ավելի պահանջատեր լինեն։

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին։
Նա մասնավորապես նշել է.
«Այստեղ շատ երեխաների և ընտանիքների համար մեծ ցավ կա։ Հայաստանից արտագաղթած ընտանիքների երեխաների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում որպես «հյուրի կարգավիճակով աշակերտ» սովորելու հնարավորությունն այժմ կառավարության կողմից արգելվում է։ Մինչդեռ ավելի քան 10 տարի առաջ հենց նույն իշխանությունն էր ստեղծել այս «ժամանակավոր» լուծումը»։
Ըստ Քոփթաշի՝ հարցը կարելի էր հեշտությամբ լուծել ընդամենը մեկ վարչական կարգավորմամբ, մինչդեռ տարիներով ձգձգելուց հետո այժմ հարցը «լուծվում» է ամենակոշտ միջամտությամբ, որը նոր վերքեր է բացելու։
Նա ասել է, որ Թուրքիայի հայ համայնքի կառույցները պետք է այս հարցում ավելի պահանջատեր լինեն։ Մամուլն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն էլ պետք է ջանք գործադրեն՝ հարցի էությունը հասկանալու և իրենց ձայնը բարձրացնելու համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան18 օգոստոսի 2026
Թուրքիայի Բաթման նահանգում տղամարդկանց արգելվել է շորտ հագնել
Որոշումը դժգոհությունների տեղիք է տվել ու բնակիչները նշել են, որ դա սահմանափակում է իրենց անձնական ազատությունը և հագուստի ընտրությունը։
Տարածաշրջան17 օգոստոսի 2026
Ինչո՞ւ է Բաքուն հետախուզում հայտարարել ռուս մեդիագործիչների դեմ․ սկանդալային սթրիմի մանրամասները
Հիմք է դարձել հուլիսի 14-ին «Սեմյոն Ուրալով» յութուբյան ալիքով հեռարձակված «Чистота понимания» սթրիմը։
Տարածաշրջան17 օգոստոսի 2026
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել ռուսաստանցի 3 մեդիագործիչների նկատմամբ
Հանդես են եկել ահաբեկչության հրապարակային կոչերով