Տարածաշրջան
7 հուլիսի 2026 • 07:46
Ալիևը նշել է Թրամփի հատուկ դերը հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղման գործում
Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանձնահատուկ դեր է ունեցել հայ–ադրբեջանական խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպայի և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Սթիվ Դեյնսի հետ հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչը խիստ կարևոր նշանակություն ունի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար»,–ասել է Ալիևը
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։