Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
28 հոկտեմբերի 2026 • 15:18

«Ալիևի բռնապետական ռեժիմը ճնշում է սեփական ժողովրդին»․ թուրք պատգամավոր

«60 ժամ աշխատում են՝ 200 դոլար աշխատավարձի դիմաց»

«Ալիևի բռնապետական ռեժիմը ճնշում է սեփական ժողովրդին»․ թուրք պատգամավոր

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն քննադատել է Իլհամ Ալիևի իշխանությունը՝ բարձրաձայնելով Ադրբեջանում աշխատողների ցածր վարձատրության հարցը։

«Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը մեծամտանում է, մինչդեռ սեփական երկրում ճնշում է ժողովրդին։ Գիտե՞ք՝ որքան աշխատավարձ են ստանում բանվորները։ Նրանք շաբաթական 60 ժամ են աշխատում, սակայն ստանում են ընդամենը 400 մանաթ՝ 200 դոլար կամ շուրջ 10 հազար թուրքական լիրա։

Եվ այս ամենն արվում է, որպեսզի Ալիևի ռեժիմը շարունակի գոյատևել։

Ես դեմ եմ ժողովրդին ճնշող իշխանավորին և Ադրբեջանի ճնշված ժողովրդի կողքին եմ։ Ադրբեջանցի ժողովրդին մաղթում եմ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և ազատություններ», — գրել է Գերգերլիօղլուն X-ի իր էջում։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև