Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխնախագահին
Հանդիպման ընթացքում նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի գրասենյակը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բաքվում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման անցկացման կարևորությանը՝ նշելով, որ այս միջոցառումը լավ հնարավորություն է ստեղծում կազմակերպության շրջանակում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցերի քննարկման համար։
Հանդիպման ընթացքում նաև մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարների, տարածաշրջանային իրավիճակի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։