Ալիևն ու Բերդիմուհամեդովն այցելել են Ֆիզուլի (Վարանդա)
Մզկիթի համալիրը զբաղեցնելու է ավելի քան 1 հեկտար տարածք և նախատեսված է լինելու 500 հոգու համար։

Ադրբեջանի նախագահը և Թուրքմենստանի նախագահը այցելել են Ֆիզուլի (Վարանդա)։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էմին Հուսեյնովը թուրքմենական կողմին է ներկայացրել քաղաքի գլխավոր հատակագիծը, ըստ որի՝ մինչև 2040 թվականը նախատեսվում է ապահովել 50 հազար մարդու բնակեցում։
Հյուրին ներկայացվել են նաև Ֆիզուլիում Թուրքմենստանի կողմից կառուցվող մզկիթի մանրամասները, որի հիմնարկեքը կատարվել էր անցյալ տարի՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։ Մզկիթի համալիրը զբաղեցնելու է ավելի քան 1 հեկտար տարածք և նախատեսված է լինելու 500 հոգու համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Նախարար Դավիթ Խուդաթյանը կմնասնակցի միջազգային ծովային ֆորումին
Գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Դավիթ Խուդաթյանը ներկայացնելու է Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվում հացահատիկի հերթական խմբաքանակը
Հայաստան է գալիս 420 տոննա ռուսական ցորեն և 280 տոննա գարի։
Տարածաշրջան28 օգոստոսի 2026
«Սվետոսլավա» բեռնատար նավը, որի վրա եղել են Ադրբեջանի քաղաքացիներ, խորտակվել է Սև ծովում
Նավը գիշերը ուղևորվում էր թուրքական նավահանգստից դեպի Մոլդովայի նավահանգիստ, երբ անհայտ պատճառներով խորտակվել է։