Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ
Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:

Թուրքական «DHA» լրատվական գործակալությունը հայտնում է, որ դեպի Ալիջան-Մարգարա սահմանային անցակետ մուտքն ապահովող երթուղում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքներ։
Ալիջան գյուղից մինչև սահմանային անցակետ մոտ 6 կիլոմետրանոց հատվածում ընթացող աշխատանքների շրջանակներում գործող ճանապարհի երկայնքով ստեղծվում է լրացուցիչ երթուղի, իսկ ճանապարհի լայնությունը մեծացվում է մինչև 30 մետր։ Դա արվում է դեպի անցկետ տանող ճանապարհը բարեկարգելու համար։
Մաքսային և սահմանային ենթակառուցվածքների նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկած նախագիծը կարևոր է համարվում սահմանային անցակետ տանող տրանսպորտային ցանցի ամրապնդման տեսանկյունից:
Գործակալությունը նաև նշել է, որ մյուս կողմից էլ, Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռ. Մամեդովը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ընտրություններից և սահմանադրական փոփոխությունների գործընթացի ավարտից հետո։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։