«Ամեն ինչ մաքուր է». Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է քաղցկեղի դեմ հաղթանակի մասին
«Փառք Աստծո, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին։ Շնորհակալություն բոլորիդ»։

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ իր հաղթանակի մասին։
Թեստերը չարորակ ուռուցքներ չեն հայտնաբերել։ Սիմոնյանը հիվանդության դեմ պայքարել է ավելի քան մեկ տարի՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերից։ Այս ընթացքում նա անցել է քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի մի քանի կուրսեր, ինչպես նաև վիրահատություն, գրում է ռուսական «Գազետա»-ն:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիրն այս մասին հայտարարել է նաև իր Telegram ալիքում կիսվելով համակարգչային տոմոգրաֆիայի (CT) արդյունքներով։
«Փառք Աստծո, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին։ Շնորհակալություն բոլորիդ։ Փառք Աստծո, ամեն ինչ պարզ է», - ասել է լրագրողը աուդիո հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։