ԱՄՀ աշխատակազմը Հայաստանի հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել «Պահուստային ծրագրի» առաջին ամփոփիչ ստուգման շուրջ
Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է։ 2025 թվականին ՀՆԱ-ի աճը հասել է 7.2 տոկոսի, 2026 թվականին սպասվում է, որ աճի տեմպն աստիճանաբար կդանդաղի՝ ներքին պահանջարկի թուլանալուն և Մերձավոր Արևելքում պատերազմի ավելի լայն ազդեցության առարկայանալուն զուգընթաց։

ԱՄՀ աշխատակազմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել Հայաստանի իշխանությունների կողմից կանխարգելիչ համարվող՝ եռամյա «Պահուստային ծրագրի» (SBA) առաջին ամփոփիչ ստուգման շուրջ։ «Պահուստային ծրագիրը» ունի կառավարության քաղաքականության և բարեփոխումների օրակարգին սատարելու նպատակ՝ մակրոտնտեսական կայունությունը պահպանելու և բարձր և կայուն աճին օժանդակելու համար։
Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է։ 2025 թվականին ՀՆԱ-ի աճը հասել է 7.2 տոկոսի, 2026 թվականին սպասվում է, որ աճի տեմպն աստիճանաբար կդանդաղի՝ ներքին պահանջարկի թուլանալուն և Մերձավոր Արևելքում պատերազմի ավելի լայն ազդեցության առարկայանալուն զուգընթաց։
Քաղաքականության առաջնահերթությունների թվում են՝ տնտեսության դիմակայունության բարձրացումը, հարկային եկամուտների հետագա մոբիլիզացումը և ծախսերի առաջնահերթության սահմանումը՝ պարտքի չափավոր մակարդակ պահպանելու, ինստիտուցիոնալ հիմնակարգերն ուժեղացնելու և կառուցվածքային բարեփոխումները՝ առևտրի բազնազանեցման կատարելագործումը, ընդհանուր բիզնես միջավայրի բարելավումը և ավելի ներառական աճի խթանումը, շարունակելու համար։
Վաշինգտոն, ԿՇ - Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Ալեքսանդր Թիմանի ղեկավարությամբ, 2026 թվականի մարտի 19-30-ն այցելել է Երևան՝ «Պահուստային ծրագրի» (SBA) շրջանակում Հայաստանի հետ առաջին ամփոփիչ ստուգման քննարկումներն անցկացնելու համար։ Քննարկումների ավարտին պրն. Թիմանը հրապարակել է հետևյալ հայտարարությունը.
«Ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՀ թիմը և Հայաստանի իշխանությունները աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ Հայաստանի տնտեսական բարեփոխումների ծրագրին աջակցող եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում առաջին ամփոփիչ ստուգումն ավարտելու համար։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից սույն ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսված է հունիսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու մոտավորապես 25.3 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունքից (ՓՀԻ)) ՝ 2025 թվականի դեկտեմբերին «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով մոտավորապես 50.6 միլիոն ԱՄՆ դոլարի (36.8 մլիոն ՓՀԻ) ։ Իշխանությունները մտադիր են շարունակել սույն ծրագիրը դիտարկել որպես կանխարգելիչ։
Կարդացեք նաև
Հասարակություն13 հուլիսի 2026
«Բեսյաչի նառոդ»․ Երևանում բնակվող ռուս բլոգերը հայհոյել է հայերին և քննադատել Վարդավառի տոնը
Պիրոժկովան բացահայտ արհամարհանք և ագրեսիա է դրսևորել հայկական մշակութային արժեքների հանդեպ
Հասարակություն13 հուլիսի 2026
Ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, բայց Երևանի քաղաքապետարանը մերժել է պատճառված վնասի փոխհատուցման պահանջը
ՀՀ Երևան քաղաքի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել
Հասարակություն13 հուլիսի 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։